21/12/2014

Մեր ցուցակների թարմացման և դրանց պատճենման վերաբերյալ

Սիրելի ընթերցողներ, քանի որ Հայաստանի ազգային գրադարանի և ՀՀ ԳԱԱ Հիմնարար գրադարանների վերջին թվայնացումների մասին տվյալները միայն երեկ՝ դեկտեմբերի 20-ին են թարմացվել նրանց կողմից, ուստի պարբերականների մեր կազմած ցուցակից այդ նոր միավորները դուրս էին մնացել։ Այսօր արդեն շուրջ 60 նոր անուն ենք ավելացրել մեր ցուցակում։ Սա նշանակում է, որ այլ կայքերում (օրինակ՝ armscoop-ում) պատճենված մեր ցուցակն արդեն հին է և վերապատճենման կարիք ունի։ Իսկ ընդհանրապես, թեև ավելի մեծաքանակ հանրության հասանելի դարձնելու համար քաջալերում ենք մեր պատրաստած ցուցակների տարածումը ո՛րևէ միջոցով, սակայն ցանկալի է միշտ հետևել հենց մե՛ր բլոգում տեղադրված ցուցակներին, քանի որ դրանք ժամանակ առ ժամանակ թարմացվում են՝ կատարվում են հավելումներ, ուղղվում սխալներ։

Պարբերականների թարմացված ցուցակը

19/12/2014

CherryTree-ի նոր թարմացումը

Թողարկվել է CherryTree հայացված ծրագրի 0.35 տարբերակի հինգերորդ թարմացումը (0.35.5)։ Հայերենում ևս մասնակի ուղղումներ են կատարվել։ Ծրագրին դեռևս անծանոթ անձինք կարող են կարդալ մեր հետևյալ գրառումները՝

http://grahavak.blogspot.com/2014/05/cherrytree.html

http://grahavak.blogspot.com/2014/10/cherrytree-0350.html


07/12/2014

Թվային և թվայնացված հայկական պարբերականները համացանցում (pdf ձևաչափով)

ԿԱՐԵՎՈՐ։ Եթե տեսնում եք, որ Ազգային գրադարանի կայքում (tert.nla.am մասով սկսվող հասցեներում) տեղադրված պարբերականները կամ չեն բացվում, կամ պակասում են, կամ ցանկանում եք, որ մի նոր բան թվայնացվի, դիմեք ԱԶԳԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆԻՆ՝ թվայնացնողներին, և ո՛չ թե «Գրահավաք» կայքին։ Ազգային գրադարանին դիմելու համար գնացեք պարբերականների համահավաք գրացուցակի հիմնական էջ և դրա ներքևում գտեք Հետադարձ կապ հղումը։ Սեղմեք դրա վրա և գրեք՝ ինչ որ ուզում եք։

Գրացուցակը շարունակ թարմացվում է. խնդրում ենք հետևել մեր կայքում տեղադրված ցուցակին։ Վերջին անգամ թարմացվել է 2017-ի նոյ. 20-ին։

Ավելացվող նոր անունների մասին պարբերաբար տեղեկացնում ենք զրուցատեղիում։ Եթե կամենում եք ձեր էլ. փոստարկղում մշտապես ստանալ թարմացումների մասին տեղեկություն, ապա բաժանորդագրվեք այստեղ (ընդամենը էլ. հասցե պիտի մուտքագրեք, որից հետո այդ հասցեին նամակ կստանաք, որում պետք է հաստատեք բաժանորդագրությունը՝ սեղմելով տրված հղման վրա)։

Ցուցակում պարբերաբար կատարում ենք նաև արդեն նրանում առկա պարբերականների նոր համարների կամ տարեթվերի հավելումների հետ կապված փոփոխություններ, բայց այս մասին առանձին տեղեկություն չենք տալիս։

Ներքոբերյալ ցուցակում կգտնեք համացանցում առկա այն հայկական պարբերականները միայն, որոնք տեղադրված են pdf ձևաչափով և ներբեռնելի են։ Դրանց մեծ մասը կգտնեք հայ մամուլի համահավաք առցանց գրացուցակում, ուր մեծ թիվ են կազմում առցանց հասանելի թվայնացված հայկական պարբերականները (լրագրեր, ամսագրեր, հանդեսներ)՝ սկսած մեր առաջին պարբերականից՝ մադրասյան «Ազդարարից»։ Այդ պարբերականների գերակշիռ մասը, հատկապես հին պարբերականների, թվայնացվել է Հայաստանի ազգային գրադարանի և Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի Հիմնարար գիտական գրադարանի կողմից։ Դուք այս հարուստ աղբյուրում կգտնեք Ստեփանոս Նազարյանի հրատարակած «Հիւսիսափայլի», Խրիմյան Հայրիկի հրատարակած «Արծուի Վասպուրականի», Էջմիածնի «Արարատի» համարներից, Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի գիտական հանդեսները, բազմաթիվ այլ թերթեր ու հանդեսներ՝ լրատվական, գրական, երգիծական, գիտական, հին թե նոր։ Մի խոսքով՝ մեր գրադարանները, որոնք կատարել են այս պարբերականների թվայնացումը, շատ մեծ հարստության տեր են մեզ դարձրել։ Բայց, քանի որ միշտ չէ, որ վերոնշյալ գրացուցակից օգտվելը դյուրին է, հատկապես եթե չգիտես, թե քեզ հատկապես ո՛ր պարբերականն է հարկավոր, պատրաստել ենք մի ցանկ, որում այբբենական դասավորությամբ և համապատասխան հղումներով հանդերձ ներկայացված են բոլոր այն պարբերականները, որոնք pdf ձևաչափով դիտելի և ներբեռնելի են։

Ցանկում կատարել ենք հավելումներ նաև համացանցային այլ աղբյուրներից։

Մեր պատրաստած ցանկում՝ յուրաքանչյուր անվանման կողքին՝ փակագծերում, նշել ենք պարբերականի հրատարակության վայրը, այդուհետ՝ միայն այն տարիները, որոնց համարներն առցանց հասանելի են հանրությանը (և ոչ թե այն բոլոր տարիները, որոնց ընթացքում տվյալ պարբերականը հրատարակվել է)։

Ցանկը շարունակ թարմացվում է, քանի որ պարբերականների թվայնացման աշխատանքը շարունակական է։ Ուստի հաճախ կատարում ենք այստեղ հավելումներ և ուղղումներ։ Եթե Դուք էլ գտնեք համացանցում առկա հայկական պարբերականներ pdf ձևաչափով և մեզ տեղեկացնեք դրանց մասին, երախտապարտ կլինենք։

ՍՐՏԱԳԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ենք հայտնում մեր այն գրադարաններին, ուսումնական ու գիտական հաստատություններին, կազմակերպություններին և անհատներին, որոնց աշխատանքով թվայնացվել և առցանց հասանելի են դարձել մեր պարբերականները։


Թվայնացված և թվային հայկական պարբերականների ցուցակ

◇ լրագրեր, մի քանի էջանոց պարբերականներ
◈ ամսագրեր, հանդեսներ և ամսագրի ձևաչափով այլ պարբերականներ
𐌈 մատենագրություններ, բովանդակության մեկտեղված ցանկեր



2. ՆԳ և ԱԱՆ շաբաթաթերթ (Երևան) - 1998, 2000-2007, 2011-2014
21. ուսանողական-երիտասարդական շաբաթաթերթ (Երևան) - 1991
21-րդ դար («Նորավանք» գիտակրթական հիմնադրամ, Երևան) - 2003-2017 կամ այստեղ
26-ի դրոշակի տակ (Թիֆլիս) - 1925
Ագիտ թերթիկ (Երևան) - 1932-1933
Ագրոգիտություն (Երևան) - 2015-2016. կամ այստեղ
Ագրոլրատու (Երևան) - 2015-2016. կամ այստեղ
Ագրոքիմիական պրոբլեմների և հիդրոպոնիկայի ինստիտուտի հաղորդումներ (Երևան) - 1967-1995. կամ այստեղ
Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի տեղեկագրեր (Բաքու) - 1928-1939
Ազատ (Նիւ Եորք) - 1918
Ազատ բեմ (Ալեքսանդրիա, Կահիրէ) - 1904-1907
Ազատ խօսք (Սոֆիա) - 1935-1943
Ազատ խօսք (Փարիզ, Ալեքսանդրիա) - 1901-1908
Ազատ Հայաստան (Բեռլին) - 1943
Ազատ Հայաստան (Երեւան) - 1921
Ազատ միտք (Կահիրէ) - 1936-1937
Ազատ յեկեղեցի. կրոնա-բարոյական յեվ պատմագրական շաբաթաթերթ (Երևան) - 1924-1928
Ազատամարտ (Թիֆլիս) - 1917
Ազատամարտ (օրաթերթ, Կ. Պոլիս) - 1910-1911
Ազատամարտ (շաբաթաթերթ, Կ. Պոլիս) - 1909-1914
Ազատամարտ (Փարիզ) - 1928-1929
Ազատամարտ (օրգան ՀՅԴ, Փարիզ) - 1978-1982
Ազատութեան աւետաբեր (Մոսկվա) - 1884
Ազգ (Բոստոն) - 1907-1908, 1914-1918, 1920-1921
Ազգ (Երևան) - 1991-1992, 2009-2017. կամ՝ 2012-2016
Ազգագրական հանդէս (Շուշի, Թիֆլիս) - 1896-1916 կամ այստեղ (𐌈 ՑԱՆԿԵՐԸ՝ մեկտեղված. մեկ pdf նիշքով, և ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ)
Ազգասէր  (Կալկաթա) - 1845-1848
Ազգասէր Արարատեան (Կալկաթա) - 1848-1852
Ազդակ (Բեյրութ) - 1927, 1945, 2009-2010, 2015-2016. կամ այստեղ (հերթական համարը միայն)
Ազդակ (շաբաթաթերթ, Կ. Պոլիս) - 1908-1909
Ազդակ (օրաթերթ, Կ. Պոլիս) - 1912-1913
Ազդարար (Ամման, Քուվեյթ) - 2014-2017
Ազդարար (Բեյրութ) - 1942-1956
Ազդարար (Երևան) - 1992-1995
Ազդարար (Կ. Պոլիս) - 1927
Ազդարար (Մադրաս) - 1794-1796. կամ այստեղ
Ազդարար / Аздарар (Տվեր, Ռուսաստան) - 2011-2013
Ալեք Մանուկյան 1 (ԵՊՀ, Երևան) - 2008-2010, 2012
Ալիք (Թեհրան) - 1931-1938, 1943, 1945-1993, 2000, 2013-2017, 2014-2017
Ալիք (Թիֆլիս) - 1906
Ալիք (Կարին) - 1914
Ալիք (Պեատիգորսկ) - 1919-1920
Ալիք (Սալոնիկ) - 1923-1925, 1927
Ախուրեան (Ալեքսանդրապոլ) - 1907-1914
Ակունք. գիտական հոդվածների ժողովածու (Երևան) - 2011-2017. կամ այստեղ
Ակօս (Կ. Պոլիս) - 2010-2017
Աղաղան (Թաւրիզ) - 1912
Աղբիւր (Թիֆլիս, երեխաների եւ դաստիարակների համար) - 1883-1918. 𐌈 ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹԻՒՆԸ