21/10/2014

Հերթական հավելումները հայալեզու էլ. գրադարանների մեր ցանկում

Հայալեզու էլ. գրադարանների մեր ցանկում կատարել ենք հերթական հավելումները։  

Կարևոր հավելում է hyeforum-ի գրականության բաժինը, ուր ֆորումի անդամները դրել են հայ գրողների և բանաստեղծների բազմաթիվ գործեր։ Այստեղ երբեմն կարելի է գտնել այն, ինչ ուրիշ տեղ չկա։ Այնպես որ այս հասցեն ևս նկատի ունեցեք համացանցում հայալեզու գրականություն փնտրելիս։ Նույն ֆորումի մշակույթի ընդհանուր բաժնում ևս կարելի է փնտրել-գտնել հայ հեղինակների գործեր, օրինակ՝ Պարույր Սևակի «Թրի դեմ գրիչ» հոդվածը։


Հաջորդ հավելումները

«Էջմիածին» ամսագրի համարները (միայն 2010-2012 թթ.)


 Հայաստանի ազգային արխիվի հրատարակություններ

Այստեղ ներկայացված ցանկի գրքերից մի քանիսը ներբեռնելի է։

«Բանբեր Հայաստանի արխիվների»

Կրթության ազգային ինստիտուտի կայքի գրադարանը

09/10/2014

Եվս երկու հավելում հայալեզու էլ. գրադարանների մեր ցանկում

Հայալեզու էլ. գրադարանների մեր ցանկում կատարել ենք նաև հետևյալ երկու հավելումը։

Ճապոնական գրականություն և արվեստ
Այս բլոգում հավաքված են ճապոնացի հեղինակների բազմաթիվ գործերի հայերեն թարգմանություններ (փնտրեք բլոգի արխիվի հղումներով)։ Դրանք բոլորը մեկ էլեկտրոնային գրքի տեսքով կարող եք ներբեռնել ներքոբերյալ աղբյուրից։

Արտակ Կոլյանի պատրաստած էլ. գրքերը
Անձնական բլոգում տեղադրված և ներբեռնելի այս գրքերը epub և mobi ձևաչափերով են։ Դրանց թվում է նաև վերոնշյալ ճապոնական գործերի հավաքածուն։

08/10/2014

Լրացումներ հայալեզու էլ. գրադարանների մեր ցանկում

Հայալեզու էլ. գրադարանների մեր ցանկում կատարել ենք հետևյալ հավելումները։

«Գրանիշ» գրական կայք
Այստեղ կգտնեք արդի հայ ինքնուրույն և թարգմանական գրականության հարուստ հավաքածու
«Գրանիշի» թվային գրադարանը
Գրական կայքերի՝ «Գրանիշի» պատրաստած ցանկը


Շեքսպիրի հայերեն թարգմանությունները

«Գրքամոլ» կայքի էլեկտրոնային գրադարանը
Կայքում կան թե՛ ներբեռնելի գրքեր, թե՛ երիտասարդ հայ գրողների ստեղծագործություններ։

Gisher.org-ի գրական տեքստերի հավաքածուն

abcd.am կայքի գրքերի հավաքածուն
Այստեղ տեղադրված գրքերը կարելի է միայն ընթերցել, բայց նաև լսել դրանց ձայնագրությունները։


Պոլսահայ «Ակօս» թերթի համարները՝  pdf ձևաչափով

«Ազդակ» թերթի վերջին համարը՝ pdf ձևաչափով

«Հորիզոն» թերթի համարները՝ pdf ձևաչափով

«Իրավունք» թերթի համարները՝ pdf ձևաչափով 

«Գրեթերթ» երիտասարդական գրական ամսաթերթի համարները


«Գրական թերթի» կայքը
Ժամանակակից հայ հեղինակների գործեր. փնտրեք կայքի բաժիններում։


«Գրական կամուրջ»
Ժամանակակից հայ հեղինակների ինքնուրույն և թարգմանական գործեր


Փիլիսոփայության ձեռնարկներ


Ջավախքի գրադարակ  Ջավախքին առնչվող ուսումնասիրությունների հրատարակություններ

Թողարկվել է CherryTree հայացված ծրագրի նոր՝ 0.35.0 տարբերակը

Թողարկվել է CherryTree հայացված ծրագրի նոր՝ 0.35.0 տարբերակը։

Ովքեր դեռ չգիտեն այս ծրագրի մասին, կարդան մեր առաջին գրառումը դրա մասին։

Այս տարբերակում կատարվել են հետևյալ փոփոխությունները։
Այժմ արդեն կարող ենք գործիքավահանակում կատարել փոփոխություններ՝ հավելելով կամ պակասեցնելով, ինչպես նաև վերադասավորելով նրանում առկա պատկերակները։ Սա կատարելու համար գնալ ընտրացուցակի «Նախընտրանքներ» բաժինը։


Գործիքավահանակի բացվող պատուհանում քաշել-գցելու (drag and drop) միջոցով տեղափոխել հրամանները, իսկ վերին աջ անկյունի + և - նշանների միջոցով ավելացնել կամ պակասեցնել դրանք։


Եվս մեկ փոփոխություն է այն, որ այժմ արդեն ներդրվող նիշքերը կարելի է հենց CherryTree-ում բացել՝ սեղմելով ներդրված նիշքի պատկերակի վրա։ Միայն թե այդ դեպքում, երբ CherryTree-ն փակելու լինեք Ձեզ կզգուշացվի, որ նախ փակեք արտաքին ծրագրերը (այսինքն՝ այն ծրագիրը կամ ծրագրերը, որոնք գործածվել են ներդրված նիշքի բացման համար)։

Այժմ այլագրային վանդակներն ինքնաշխատ կերպով ընդարձակվում են։

Նախընտրանքների «Հղումներ» բաժնում կգտնեք նաև «Նիշքերի և պանակների համար գործածել հարաբերական ուղիներ» նոր հրամանը։ Սա այն նիշքերի (կամ պանակների) ուղիների համար է, որոնց համար հղում եք դնում CherryTree փաստաթղթում՝ արագորեն դրանք բացելու համար։ «Հարաբերական ուղին» ցույց է տալիս տվյալ նիշքի տեղադրման վայրի ոչ թե ամբողջական, այլ կրճատ ուղին։ Օրինակ՝ եթե նիշքը գտնվում է Downloads պանակում, ապա հարաբերական ուղին կլինի հենց Downloads-ը, իսկ բացարձակ (կամ ամբողջական) ուղին կլիներ, ասենք, c/user/Downloads-ը Ուինդոուսում կամ home/user/Downloads-ը Լինուքսում։

 
Կան մանր-մունր այլ փոփոխություններ ևս։
Ծրագիրը ներբեռնեք հեղինակի կայքից՝ www.giuspen.com/cherrytree/#downl

Բարի վայելո՛ւմ։