Հայերենը ՏՀՏ աշխարհում

Այս էջում ներկայացնում ենք մեր բլոգի այն նյութերը, որոնք վերաբերում են համակարգչում, համացանցում և տեղեկատվական ու հաղորդակցական այլ միջոցներում հայերենի գործածությանը և համակարգչային ծրագրերի հայացմանը։

Կտրվեն նաև օգտակար այլ նյութերի հղումներ։

Փոքրիկ բառարան՝ համակարգչային ծրագրեր թարգմանողների համար

Ընդգրկում է այն բառերն ու արտահայտությունները, որ թարգմանվել են մեր հայացրած ծրագրերից միայն երկուսում։ Հնարավոր է՝ որևէ մեկին օգտակար լինի։

FocusWriter ծրագիրը՝ հայերեն

Այս ծրագիրը շատ հարմար է գրողների և լրագրողների համար։ Խորհուրդ ենք տալիս փորձել այն։

CherryTree ծրագիրը՝ հայերեն

Սա նվիրապետական կառուցվածքով նշատետր-ծրագիր է՝ օգտակար թե՛ սովորական օգտվողների համար, թե՛ ծրագրավորողների։

TagSpaces-ը՝ հայերեն

Սա նիշքակառավարիչ է և նշատետր։ Հարմար է նիշքերը պիտակներով կազմակերպելու, ինչպես նաև գրադարանի գրքերն արագ դիտելու համար (pdf նիշքերը շատ արագ է բացում)։ Թույլ է տալիս ստեղծել տեքստային նիշքեր մի քանի ձևաչափով, լսել երաժշտություն, դիտել նկարներ և այլն։

Հայերեն յունիկոդային տառատեսակներ - բեռնել (թարմացվել է 2017 թ. հնվ. 22-ին)

Սեղմված նիշքում կան բազմաթիվ հայերեն յունիկոդային տառատեսակներ։ Որոշ տառատեսակներ (ինչպես, օրինակ, Թարումյանի ArTarumian-ով սկսվողները) չենք ներառել այս նիշքում, քանի որ հեղինակային իրավունքով պաշտպանված են և ազատ տարածման համար չեն։ Եթե մեր նիշքում կգտնեք ուրիշ այդպիսի տառատեսակներ, որոնք ազատ տարածման համար չեն, խնդրում ենք հայտնել, որպեսզի նիշքից հեռացնենք։ 

Հայերեն ստեղնաշարներ և ANSI-ից Unicode փոխարկում 

Հին այլագրումով ստեղծված բնագրերը նորին փոխարկելու համար, եթե Ձեր համակարգչում դեռևս կան այդպիսի նիշքեր, կարող եք գործածել http://unicodenow.com/-ի առցանց փոխարկիչը, որը շատ հարմար է և շատ արագ փոխարկում է անգամ ծավալով մեծ նյութեր։

Եթե գործածում եք Ուինդոուս համակարգը, կարող եք օգտվել նաև արտացանցային փոխարկիչներից։ Օրինակ՝ Օվանիտաս բլոգերի տրամադրած փոխարկիչից, կամ հետևյալ էջում եղածից՝ http://www.network.am/Categories/Text/Armenian։ Այս էջում կգտնեք թե՛ փոխարկիչներ, թե՛ KDWin ծրագիրը, որը Ձեզ պետք կգա, եթե հանկարծ, ինչ-որ պատճառով, ցանկանաք մուտքագրել ANSI այլագրմամբ։ 

Այլապես, օգտվեք Ուինդոուսի համակարգում եղած հայերեն ստեղնաշարներից (գնացեք Control Panel-ի Regional and Language Options և ընտրեք ստեղնաշարների ցանկից)։ Եթե հայերեն ստեղնաշար չգտնեք այդ ցանկում կամ եղածը Ձեզ հարմար չլինի, ներբեռնել Օվանիտաս բլոգերի ստեղծած ստեղնաշարը (հնչյունային դասավորությամբ)։ Եթե գրամեքենայի դասավորությանն եք սովոր, ապա ներբեռնեք համապատասխան փաթեթը հետևյալ կայքէջից՝ http://www.armenianunicode.org/։

Եթե գործածում եք Լինուքս համակարգը, ապա կարդացեք մեր բլոգի հետևյալ գրառումը՝ «Հայերենը լինուքսում»։
 Մակինտոշում հայերեն ստեղնաշարներ գործածելու համար հետևեք հետևյալ էջերի ցուցումներին՝

http://www.nayiri.com/docs?l=en&n=0&s=1

https://github.com/vahe-evoyan/armenian-phonetic
Մակինտոշի համար հայերեն և ռուսերեն հնչյունային ավելի հարմար ստեղնաշարներ ունենալու համար կարդացեք վերոհիշյալ Օվանիտասի հեղինակած այս հոդվածը՝ http://hy-it.org/5073/armenian-and-russian-phonetic-keyboard-layout-for-mac/։ Օվանիտասի ստեղծած բոլոր գործիքները կարող եք գտնել նաև հետևյալ հասցեով՝ http://soft.ovanitas.com/։

Անդրոիդում կարող եք տեղադրել ու գործածել AnysoftKeyboard-ը և դրա հայերեն ստեղնաշարը։ Կամ էլ օգտվեք MultiLing O-ից, որի մասին կարդացեք այստեղ։ Կարելի է գործածել նաև Swipe-ը։

iPhone-ի և iPad-ի  համար ներբեռնեք HayTar ստեղնաշարը։

****


Հայերենի լատինատառ հնչյունային այբուբենով (IPA) ստեղնաշար գործածելու համար կարդացեք սա՝

 Հնչյունատարբերիչ նշանները (diacritics) և հայերեն տառերը

 Ինչպես դնել պատվի նշանը համակարգչային շարվածքում

 

****

Հայերենի ուղղագրության առցանց փոխարկում (աբեղյանասևակյանից ավանդական և հակառակը)

Microsoft Word-ի համար ստեղծված փոխարկիչ ուղղագրության համար

Հայերեն «արևելյան» (Eastern) և «արևմտյան» (Western) ստեղնաշարային դասավորությունների մասին

Հայերենի դասական տառադարձություն և հնչյունային այբուբեններ

Ինչպես մուտքագրել հատուկ գրանշաններ և պատկերակներ 

 Հայերեն Mozilla Firefox -ի կայքը

 


 

No comments:

Post a Comment

Եթե ասելիք ունեք, գրեք այստեղ։