ԳՐԱԴԱՐԱՆ

Ա Ը Կ Ն Ս
Բ Թ Հ Շ Վ Օ
Գ Ժ Ձ Ո Տ Ֆ
Դ Ի Ղ Չ Ր
Ե Լ Ճ Պ Ց
Զ Խ Մ Ջ Փ
Է Ծ Յ Ռ Ք



Ժողովածուներ, անհեղինակ երկեր, հանրագիտարաններ, մատենաշարներ  

Ռուսալեզու հայագիտական գրքեր 

Հայ դասականների գործերը համացանցում

Թվայնացված հայերեն ձեռագրեր

Թվայնացված հայկական պարբերականներ

Հայկական ձայնանիշերով գրքեր համացանցում

Հայերեն ձայնային գրքեր


(հայերեն գրքեր տրամադրող կայքերի հասցեներ)
epub, mobi ձևաչափերով գրքեր ներբեռնելու համար
նայել էլ. գրադարանների վերոնշյալ ցանկում առաջին մի քանի հղումը` նշանով.  այս էջի ներքևում նույնպես ներբեռնելի մի քանի էլ. գիրք կա։


Գրաբարյան առցանց Աստվածաշունչ՝ համաբարբառով, ինչպես նաև զուգադիր անգլերեն Աստվածաշնչով հանդերձ 

Ծիսական մատեանների համաբարբառ
 
Հայկական տպարանների ցանկեր՝ ըստ երկրի, քաղաքի, թվականի և տպարանի անվան

Տարընթերցում
(հայ և օտար հեղինակների նշանավոր երկերը համառոտաբար ներկայացնող կայք)

Վերոբերյալ այբուբեն-աղյուսակը կօգնի գտնել այն հեղինակների անունները, որոնց գործերը կան համացանցում։ Հեղինակների անունների շարքի վերջում նաև գործերն են տրված՝ համապատասխան հղումներով։ Ցուցակներում կան նաև այլալեզու գրքեր (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն ևն), որոնք որևէ կերպ առնչվում են հայկական թեմաների։ Դրանք պետք է գտնել ըստ հեղինակների անունների սկզբնատառերի հայերեն տառադարձության սկզբունքների, այսինքն՝ այն տառով, որով կսկսեինք այդ անվան հայերեն գրությունը (օրինակ՝ Lauer, Max՝ Լ-ի ցուցակում, Cox, Samuel (Քոքս)՝ Ք-ի ցուցակում, ևն)։

 Առայժմ այս աշխատանքը թերի է, բայց ընթացքի մեջ է, և շարունակ այս գրացուցակները թարմացված և նոր միավորներով լրացված կգտնեք։ Գրքերը, որոնց հղումները տրված են, տեղակայված են զանազան կայքերում՝ «Հայ գրքի» շտեմարաններում, ՀԱԱՀԳ-ի կայքում, ԵՊՀ-ի հայագիտական հետազոտությունների ինստիտուտի կայքերում, Gallica-ի առցանց գրացուցակում, Google Books-ում և այլն։ «Գուգլի» թվայնացրած գրքերից օգտվելու դեպքում անպայման նկատի ունեցեք հետևյալը։
«Գուգլի» թվայնացրած գրքերի մի ստվար մաս, երբ տրամադրվում է pdf ձևաչափով, խոտան է՝ ունի տեքստային կտրտված հատվածներ, ինչպես նաև նկարներից զուրկ է։ ՍԱԿԱՅՆ այդ նույն գրքերը, եթե «Գուգլի» գրքերի կայքում կամ archive.org-ում ցուցադրվում են ընթերցիչով, ամբողջական են։ Սա նշանակում է, որ պետք է այդ գրքերն ընթերցել հենց այդ ընթերցիչներով և առցանց, եթե ցանկանում ենք օգտվել այդ գրքերի ամբողջական և պատկերազարդ տարբերակներից։ Մենք տալիս ենք մեր ցուցակներում միևնույն գրքի համար մի քանի հղում, եթե այդ գիրքը կարելի է գտնել տարբեր կայքերում, և «Գուգլի» թվայնացրած գրքերի դեպքում, եթե դրանք pdf տարբերակով բեռնվել և տեղադրվել են զանազան կայքերում, մենք սովորաբար նախ տալիս ենք այդ գրքերի համար այն հղումները, որոնք տանում են դեպի առցանց ընթերցիչներ՝ ամբողջական գրքերով։
ՀՀ ԳԱԱ Հիմնարար գիտական գրադարանի կայքի շտեմարաններում գտնվող գրքերից օգտվելիս նկատի ունեցեք հետևյալը։

1. Կայքի՝ մինչև 1920 թ. հրատարակված գրքերի բաժիններում գրքերը  կարելի է կարդալ առցանց ընթերցիչով, որը գիրքը pdf տարբերակով  ներբեռնելու հնարավորություն չի տալիս։ Բայց դուք, միևնույն է, կարող եք ունենալ այդ գրքերի pdf տարբերակները, եթե հետևեք մեր պատրաստած այս ուղեցույցին։

2. Կայքի մնացած բաժիններում գտնվող գրքերի pdf տարբերակները ներբեռնելու համար պետք է սեղմել բացված ընթերցիչի վերին աջ անկյունում գտնվող i տառի վրա։ Նույնպիսի ընթերցիչ է գործածվում նաև archive.org կայքում, ուստի այնտեղ ևս կարելի է նիշքը ներբեռնել նույն ձևով։ Այս մասին առավել հանգամանալից բացատրություն տվել ենք վերոնշյալ ուղեցույցի երկրորդ մասում։

Եթե այդ բաժինների գրքերը փնտրում եք հենց Ակադեմիայի գրադարանի կայքում (և ոչ թե օգտվում, օրինակ, մեր տրամադրած հղումներից), ապա դարձյա՛լ կարդացեք վերոնշյալ ուղեցույցի երկրորդ մասը. գուցե որևէ անհրաժեշտ հնարքի գոյության մասին տեղյակ չեք ։)

Մյունխենի թվայնացման կենտրոնի գրքերը (http://reader.digitale-sammlungen.de-ով սկսվող հասցեներով) ներբեռնելու համար կատարեք հետևյալը։ Ընթերցիչով բացված գրքի վերին ձախ հատվածում սեղմեք [PDF-Download] հղման վրա։ Բացված էջում տրված են տրվելիք առաջինից վերջին էջերի թվահամարները, դրանից փոքր-ինչ ներքևում սեղմեք Ja կոճակը։ Անմիջապես դրա ներքևում դաշտ կա, որում պիտի մուտքագրեք տրված թվանշանային կոդը (օրինակ՝ 8567)։ Այնուհետև սեղմեք դրա ներքևում գտնվող WEITER կոճակը։ Կբացվի պատուհան, որում դարձյալ տրված են առաջինից վերջին էջերի թվահամարները։ Անմիջապես տակը գրված է՝ PDF-Datei öffnen oder herunterladen՝ գրքի ծավալի (մԲ) նշումով, սեղմեք այդ տողի վրա, և կբացվի գրքի pdf տարբերակը։ 

«Գալլիկայի» գրքերը ներբեռնելու համար գիրքը պետք է բացել, ձախ կողմում գտնվող գործիքներից ընտրել ներքոբերյալ առաջին նկարում սլաքով նշվածը, ապա բացված պատուհանում սեղմել երկրորդ նկարում սլաքով նշված երկու պատուհանիկները։




SCI-HUB
Sci-Hub կայքի միջոցով կարող եք ներբեռնել համացանցային այն կայքերից, որոնք ազատորեն չեն տրամադրում գրքեր։ Դրա համար պարզապես պետք է անհրաժեշտ գրքի հղումը (հասցեն) պատճենել Sci-Hub կայքի որոնման տողում և սեղմել մուտքի ստեղնը։ Օրինակ՝ այս միջոցով կարող եք ներբեռնել jstor.org կայքում տեղադրված աշխատությունները։

///***\\\

Ներքևում առանձին դնում ենք նաև էլեկտրոնային ձևաչափերով մեր պատրաստած հայերեն գրքերը՝ ազատ ներբեռնման համար։ Առայժմ կարող եք ներբեռնել ներքևում բերված հրատարակությունները։





ՆԵՐԲԵՌՆԵԼԻՔ


Ավետիս Ահարոնյան, Շվեյցարական գյուղը
 pdf, epub, mobi 
   
Ավանդազրույցներ Գրիգոր Նարեկացու մասին
epubmobi




Կարող եք ներբեռնել մեր կողմից էլ. ձևաչափի վերածված նաև հետևյալ գրքերը, որոնց բնագրերի ճշգրտության համար մենք պատասխանատվություն չենք կրում, քանի որ դրանք վերցվել են ԱՐԵՎԱԿԻ կայքից և սրբագրված չեն. մենք միայն մասնակի ուղղումներ ենք կատարել դրանցում։

Հովհաննես Թումանյան, Պատմվածքներ
epub, mobi 

Րաֆֆի, Խենթը
epub, mobi 

Րաֆֆի, Պատմվածքներ
epub, mobi



4 comments:

  1. www.scribd.com կայքում հրապարակվել է Դավիթ Միրզոյանի ՎԵՐԱԾՆՈՒՆԴ վեպը։ Գրքում են նաև հեղինակի «Արիականություն» հոդվածը, «Արարչական օրենքներ»-ը և «Հայաստանի Թագավորության Ազգային Սահմանադրություն»-ը։ Ցանկացողները կարող են անվճար կարդալ գիրքը
    https://www.scribd.com/doc/242736446/ՎԵՐԱԾՆՈՒՆԴ

    ReplyDelete
  2. Շա՜տ շնորհակալություն նախաձեռնողներին ու ի կատար ածողներին, հրաշալի կայք է, անընդհատ պետք կգա/ մանավանդ որոշ մասնագիտական գրքեր/,
    Մեկ էլ հետաքրքիր է, դուք միայն հայ գրականություն եք ներառում, թե հայերեն թարգմանված գրականություն էլ

    ReplyDelete
  3. Հայերեն թարգմանված գրականություն ևս։ Պարզապես մի հոգի է աշխատում կայքի վրա, և ձեռքերս դեռ ամեն ինչին չեն հասնում, ներո՛ղ եղեք։

    ReplyDelete
  4. Հարգելիներս, այսպիսի բան ել կա աշխարհում wwww.armanhigh.com :
    Եթե գրքեր ունեք, ուղարկեք, բավականաչափ արագ մշակում են, ներկայացնում:

    ReplyDelete

Եթե ասելիք ունեք, գրեք այստեղ։