11/05/2017

Որոնում հայերեն բնագրերի առցանց շտեմարաններում

Երբեմն պետք է լինում ճշտել, թե այս կամ այն բառը, բառաձևը, բառակապակցությունը կամ լեզվական այլ միավոր ինչպես է կիրառվել կամ կիրառվում հայ գրականության մեջ։ Սրա համար հաճախ դիմում ենք ԱՐԵՎԱԿ-ի (Արևելահայերենի ազգային կորպուսի) կայքի որոնման գործիքի օգնությանը։ Սակայն ԱՐԵՎԱԿ-ի տվյալները կարող են չբավարարել։ Այդ ժամանակ կարելի է որոնել հայ գրականության նաև այլ առցանց շտեմարաններում, օրինակ՝ Հայ մատենագրության թվանշային գրադարանի կայքում, «Գրապահարան» և «Վիքիդարան» առցանց գրադարաններում և այլն։

Ինչպես սա անել ամենաարդյունավետ կերպով՝ ամենից շատ արդյունքները ստանալու համար։ Ամենահարմար տարբերակը «Գուգլ» որոնողական ծառայության օգնությանը դիմելն է՝ որոնման տողում ավելացնելով անհրաժեշտ կայքի անունը։

Որպեսզի դուք ամեն անգամ չհավաքեք ուղին ցույց տվող անհրաժեշտ հասցեները որոնման տողում, կարող եք օգտվել ներքոբերյալ հղումներից։ Սեղմեք համապատասխան հղումը, գնացեք «Գուգլի» էջը՝ արդեն լրացված տողով, և այդ տողում՝ դատարկ թողնված չակերտների մեջ, պարզապես լրացրեք ձեզ անհրաժեշտ բառը/բառաձևը կամ բառերը։ Չակերտները կարող եք ջնջել, եթե ճշգրիտ բառաձև կամ արտահայտություն չեք որոնում, այլ ցանկանում, որ որոնման արդյունքներում արտացոլվեն ձեր գրած բառի տարբեր քերականական ձևերը։ Անշուշտ կարող եք նույն ձևով որոնել նաև այլ կայքերում՝ փոխելով որոնման տողի հասցեի մասը։














No comments:

Post a Comment

Եթե ասելիք ունեք, գրեք այստեղ։