26/07/2015

Վերջին թարմացումները ռուսալեզու գրքերի մեր ցուցակում

Մեծապես հարստացրել ենք նախախորհրդային շրջանի ռուսալեզու հրատարակությունների մեր ցուցակը, որում ընդգրկված են Հայաստանին, հայերին կամ հայկական այլ թեմաների առնչվող գրքեր։  Վերջին հավելումների մեծ մասը կատարված է Ռուսաստանի պետական գրադարանի կայքում տեղադրված թվային գրքերով, որոնք թե՛ դիտելի են, թե՛ ներբեռնելի։ Ավելացրել ենք Բրյուսովի կազմած  Поэзія Арменіи съ древнейшихъ временъ до наших дней ժողովածուն, ռուս-թուրքական պատերազմներին առնչվող գրքեր, «Շարակնոցի» ամբողջական ռուսերեն թարգմանությունը՝  Шараканъ: богослужебные каноны и пѣсни Армянской Восточной Церкви (полный переводъ), Լինչի հայաստանյան ուղեգրության ռուսերեն թարգմանությունը (գրքի անգլերեն բնագիրը ևս կա մեր բլոգի էլ. գրադարանի ցուցակներում) և շատուշատ այլ գրքեր։ Կարելի է ասել՝ կրկնակի (եթե ոչ՝ ավելի մեծ չափով) շատացրել ենք այս ցուցակում ընդգրկված գրականությունը։

Վերոբերյալ նկարը  հետևյալ գրքից է՝
Эминъ Федоръ Александровичъ
Краткое описаніе древнѣйшаго и новѣйшаго состоянія Оттоманской Порты, изданное сочинителемъ, долго жившимъ въ Турціи, Москва, 1828


Իսկ հետևյալ երեք նկարները պատկերում են 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի երեք նշանավոր հայ գեներալներին՝ Լորիս-Մելիքովին, Տեր-Ղուկասովին և Լազարևին։ Գրքում ներկայացված են նաև նրանց կենսագրականները։

Герои и дѣятели Русско-Турецкой войны 1877-1878 гг.: 20 худож.-исполн. портр. с подроб. біографіями и описаніемъ выдающихся событій войны / Портр. рис. П.Ф. Брожемъ и грав. И. Матюшинымъ, Ю. Барановскимъ и Ф. Герасимовымъ, С.-Петербургъ, 1878



25/07/2015

Մատենադարան մանկանց

Այստեղ կգտնեք ԺԹ դարում Վենետիկի մխիթարյանների հրատարակած «Մատենադարան մանկանց» շարքի 15 հատորները՝ համապատասխան հղումներով։





◈ Մատենադարան մանկանց, 1. Ոթոն կամ Կորսուած տղայ, Բ. տպ., Վենետիկ, 1853. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 2. Ձմեռւան իրիկուններ կամ այլեւայլ բարոյական պատմութիւններ, հտ. Ա, Վենետիկ, 1858. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 3. Ձմեռւան իրիկուններ կամ այլեւայլ բարոյական պատմութիւններ, հտ. Բ, Վենետիկ, 1858. կամ այստեղ


◈ Մատենադարան մանկանց, 4. Յուլիոս կամ Հոգեզաւկի մը պատմութիւն, Վենետիկ, 1859. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 5. Երանեակ անունով Թանկոյի թագուհւոյն պատմութիւնը, Վենետիկ, 1859. կամ այստեղ,  կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 6. Իրլանտայի տնակը, հտ. Ա, Վենետիկ, 1867. կամ այստեղ 
◈ Մատենադարան մանկանց, 7. Իրլանտայի տնակը, հտ. Բ, Վենետիկ, 1867. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 8. Քարայր ապաշխարութեան, Վենետիկ, 1853. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 9. Թէոփիլէ կամ Պզտի ճգնաւոր, Վենետիկ, 1853. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 10. Լուդովիկոս կամ Կորսուած տղայ, Վենետիկ, 1853. կամ այստեղ




◈ Մատենադարան մանկանց, 11. Ռոզալիա Փալերմոյ քաղքին մէկ գեղէն, Վենետիկ, 1853. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 12. Քրիստինէ կամ Գառնուկ, Վենետիկ, 1853. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 13. Ֆէնհէյմ կամ Առաքինութիւն վարձատրեալ, Վենետիկ, 1853. կամ այստեղ
 ◈ Մատենադարան մանկանց, 14. Ֆէլիչէ կամ Որբ տղայ, Վենետիկ, 1853. կամ այստեղ
◈ Մատենադարան մանկանց, 15. Բարթողիմէոս կամ Հովիւ քարոզիչ, Վենետիկ, 1866. կամ այստեղ
 






20/07/2015

Չարենցի «Երկիր Նաիրիի» ռուսերեն հրատարակությունը՝ Սարյանի նկարներով

Այս էջում տեսնում եք այն նկարները, որոնք կատարել է Մարտիրոս Սարյանը 1933-ին Չարենցի «Երկիր Նաիրի» գործի ռուսերեն թարգմանության հրատարակության համար։ Ամբողջական հրատարակությունը կարելի է դիտել, ինչպես նաև ներբեռնել հետևյալ հղմամբ՝

 Чаренц Егише, Страна Наири, перевод с арм. Я. Хачатрянц, рисунки М. Сарьяна, Москва, 1933.


18/07/2015

Եկեք մի բարի գործ անենք :)




Շուտով տասը տարին կլրանա այն բախտավոր ու երջանիկ օրվանից, որ վերջապես տեսանք «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուի» վերջին՝ 2006 թ. հրատարակությունը։ Չծանրանալով այս հրատարակության  թերությունների և առաջացրած որոշակի հիասթափության վրա՝ ասենք, որ այս գիրքը, այնուամենայնիվ, պետքական է, և լավ կլիներ, որ ամեն հայ ընտանիք այն ունենար։ Ի վերջո, գրքի սկզբում այդ ժամանակվա ՀՀ ԿԳՆ նախարարի երկու խոսքի թավատառ վերնագիրը հայտարարում է. «Ի ՆՊԱՍՏ ՀԱՅՈՑ ԼԵԶՎԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ»։

Բայց արի ու տես, որ այս տեղեկատուի հրատարակիչները հեղինակային իրավունքի մասին օրենքն այնքան լավ են հարգում, որ այս արագափոփոխ աշխարհում ժամանակից արդեն բավականին հետ ընկած շուրջ տասնամյա այս տեղեկատուն, որն արդեն գրախանութներում էլ չկա, պահում են հազար փակի տակ, և դրա pdf տարբերակը հասանելի է միայն խիստ անհարմարավետ առցանց ընթերցման համար՝ ISSUU.com կայքում։ Այս կայքը թույլ է տալիս նաև ներբեռնել այնտեղ տեղադրված գրքերը, բայց սա չի վերաբերում «Տերմինաբանական և ուղղագրական տեղեկատուին». գիրքը տեղադրողն այն ներբեռնելու հնարավորությունը վերացրել է անգամ այդ կայքում գրանցվածների համար։

15/07/2015

Թվայնացված հայերեն ձեռագրերը համացանցում

Ցուցակը թարմացվել է 2017 թ. փետ. 13-ին։

Մեր բլոգի ցուցակների թիվն ավելացրինք ևս մեկով՝ հայերեն թվայնացված ձեռագրերը համացանցում։ Այստեղ կգտնեք համացանցում մեր գտած այն ձեռագրերը, որոնք հնարավոր է դիտել, անգամ հաճախ ամբողջությամբ ներբեռնել։ Սրանցում կան նաև Թորոս Ռոսլինի, Սարգիս Պիծակի նկարազարդումներով մատյաններ։ Ձեռագրերը գտնվում են աշխարհի տարբեր գրադարաններում։

Թվայնացված այս ձեռագրերը հատկապես օգտակար կարող են լինել նրանց, ովքեր գրաբար են սովորում և ցանկանում վարժվել գրաբարյան տեքստերի ձեռագրային օրինակների ընթերցմանը։



Աւետարաններ

Աւետարան, 887 թ. (Աւետարան ըստ թարգմանութեան նախնեաց մերոց գրեալ ՅԼԶ թ. հայոց եւ յամի Տեառն 887. լուսատիպ հրատարակութիւն գրչագրի Լազարեան Ճեմարանի Արեւելեան Լեզուաց, Մոսկուա, 1899)
Էջմիածնի Աւետարան, 989 թ. (պահպ. վայրը՝ ՄՄ Մատենադարան. լուսատիպ հրատ.՝ Մակլերի. L'Évangile arménien: édition phototypique du manuscrit no 229 de la Bibliothéque d'Etchmiadzin. Paris, 1920)
Աւետարան, Թ կամ Ժ դար (ձեռագիր, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Աւետարան, 966 թ. (ձեռագիր, գրիչ՝ Սարգիս, պահպ. վայրը՝ ԱՄՆ, Բալտիմոր, Walters Art Museum)
Աւետարան, Հռոմկլայ, 1193 թ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ ԱՄՆ, Բալտիմոր, Walters Art Museum)
Գանձասարի Կարմիր Աւետարան, ԺԲ կամ ԺԳ դար (ձեռագիր, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Ութ մանրանկարիչների Աւետարան, ԺԳ դարի 60-70-ական թթ. (ձեռագիր, գրիչ՝ Գրիգոր, պահպ. վայրը՝ ՄՄ Մատենադարան)
Աւետարան, Հռոմկլայ, 1262 թ. (ձեռագիր, ծաղկող՝ Թորոս Ռոսլին, պահպ. վայրը՝ ԱՄՆ, Բալտիմոր, Walters Art Museum)
Աւետարան, Գռներոյ վանք, 1278 թ. (ձեռագիր, գրիչ՝ Յոհաննէս արքեպս. Գռներոյ, պահպ. վայրը՝ Բաւարիայի պետական գրադարան)
Աւետարան, Կիպրոս, 1284-1312 թթ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ Չիկագոյի համալսարանի գրադարան)
Աւետարան, 1302 թ. և 1406 թ. (ձեռագիր, ծաղկող՝ Մոմիկ, պահպ. վայրը՝ ՄՄ Մատենադարան). միայն մանրանկարներով էջեր
Աւետարան, Գլաձոր, 1313 թ. (ձեռագիր, գրիչ՝ Պօղոս վրդ., պահպ. վայրը՝ ՄՄ Մատենադարան). միայն մանրանկարներով էջեր
Աւետարան, Խիզան, 1455 թ. (ձեռագիր, պահպ. վայրը՝ ԱՄՆ, Բալտիմոր, Walters Art Museum)

11/07/2015

Սայաթ-Նովայի երգերի առաջին հրատարակությունը

Սայաթ-Նովայի երգերը հայտնաբերել, վերծանել և առաջին անգամ հրատարակել է մասնագիտությամբ բժիշկ Գեորգ Ախվերդյանը 1852 թ.-ին։ Գեորգ Ախվերդյանի այս հրատարակությունն առանձնահատուկ է. նրանով նաև հիմք է դրվել հայ բարբառագիտությանը, քանի որ Ախվերդյանն իր հրատարակության առաջին մասում ներկայացնում է Թիֆլիսի հայոց բարբառը։ Սայաթ-Նովայի յուրաքանչյուր երգից հետո էլ ներկայացվում է նրանում առկա անծանոթ ու անհասկանալի բառերի բացատրությունը։ Այնպես որ այս գիրքը գանձ է սայաթնովայասերների համար։



08/07/2015

Հ. Մանուել Քաջունու երկերը համացանցում

Վենետիկյան մխիթարյան այս հորն իրավամբ կարելի է համարել հանրագիտարանային գիտելիքների տեր անձնավորություն։ Նա ոչ միայն հայագետ էր, այլև մաթեմատիկոս, ֆիզիկոս, քիմիկոս, գյուղատնտես, արվեստաբան։ Նա գրել է դասագրքեր քիմիայի, ֆիզիկայի, մեխանիկայի, թվաբանության, պտղաբուծության, մեղվագործության համար, ինչպես նաև ընդարձակ ֆրանսերեն-հայերեն արվեստագիտական բառարան։ Նրա դասագրքերն ու բառարանն արդի ընթերցողի համար հատկապես կարևոր են հայերեն գիտական եզրույթների առատությամբ. հնարավոր է, որ այսօր ևս, հարկ եղած դեպքում, դրանցից կարողանան օգտվել համապատասխան մասնագետները։

Այս ցուցակը, հնարավոր է, արդեն հին լինի։ Վերջին տարբերակն ԱՅՍՏԵՂ է։


Քաջունի Մանուէլ, Հ.
Հնախօսութիւն Հայաստանի, ի պէտս դպրոցաց, Վենետիկ, 1855. կամ այստեղ
Աշխարհագրութիւն հին եւ նոր Հայաստանեայց, դպրատանց տղայոց համար, Վենետիկ, 1857. կամ այստեղ, կամ այստեղ, կամ այստեղ
Համարողութիւն. երկու գիրք բաժնած, համառօտ եւ ընդարձակ. նորատիք եւ չափահաս տղայոց համար, Վենետիկ, 1859
Բնաբանութիւն տեսական եւ փորձառական, հտ. Ա-Բ, Վենետիկ, 1871. կամ այստեղ


05/07/2015

Հայկական առաջին ֆուտբոլային ակումբներից մեկը՝ «Տորքը»


Ստորև բերված լուսանկարում դուք տեսնում եք հայկական առաջին ֆուտբոլային ակումբներից մեկի՝ «Տորքի» մարզիկներին։ Նկարը՝ կից գրությամբ հանդերձ, վերցրել ենք վերջերս թվայնացված «Մարմնամարզ» կոստանդնուպոլսյան հանդեսի 1911 թ. Ա համարից։ Լուսանկարն արվել է 1909 թ.-ին, ինչպես երևում է այստեղից։