7/11/15

Սայաթ-Նովայի երգերի առաջին հրատարակությունը

Սայաթ-Նովայի երգերը հայտնաբերել, վերծանել և առաջին անգամ հրատարակել է մասնագիտությամբ բժիշկ Գեորգ Ախվերդյանը 1852 թ.-ին։ Գեորգ Ախվերդյանի այս հրատարակությունն առանձնահատուկ է. նրանով նաև հիմք է դրվել հայ բարբառագիտությանը, քանի որ Ախվերդյանն իր հրատարակության առաջին մասում ներկայացնում է Թիֆլիսի հայոց բարբառը։ Սայաթ-Նովայի յուրաքանչյուր երգից հետո էլ ներկայացվում է նրանում առկա անծանոթ ու անհասկանալի բառերի բացատրությունը։ Այնպես որ այս գիրքը գանձ է սայաթնովայասերների համար։