3/9/14

Ինչպես գործածել «Նայիրիի» և այլ առցանց բառարանները GoldenDict ծրագրով

Առցանց բառարանները կարելի է գործածել նաև առանց այդ էջերը զննարկիչում այցելելու՝ գործածելով միայն GoldenDict-ը։ Դրա համար անհրաժեշտ է, որ այն կայքը, որը ցուցադրում է բառարանը, հասցեի տողն այնպես ցուցադրի, որ այնտեղ տեսանելի լինի փնտրվող բառը։ Ավելի մանրամասն բացատրենք «Նայիրիի» բառարանների միջոցով։

«Նայիրի» կայքի բառարանների էջերը հետևյալն են՝

«Նայիրիի» անգլերեն-արևմտահայերեն-անգլերեն և արևմտահայերեն-ֆրանսերեն-արևմտահայերեն բառարանները

«Նայիրիի» հայերեն բառարանները

Այդ կայքում առկա բառարանների ցանկը ժամանակ առ ժամանակ թարմացվում-համալրվում է նոր միավորներով։ Այնպես որ հարկ է միշտ ստուգել վերոբերյալ երկրորդ հղմամբ էջը։ Բոլոր բառարաններն իրենց հղումներով և մեր պատրաստած հատուկ դասավորությամբ նաև ներկայացրել ենք այս էջում։

Ինչպես գործածել «Նայիրիի» բոլոր բառարանները GoldenDict ծրագրի միջոցով։

Գնալ ծրագրի Dictionaries բաժինը, ընտրել Websites։ Այստեղ ավելացնել (Add...) «Նայիրիի» անգլերեն-հայերեն բառարանը` այն անվանելով (Name), ասենք,  Նայիրի-անգլ-հայ։
Address-ի մասում գրել էջի հասցեն հետևյալ կերպ՝ http://www.nayiri.com/search?l=hy_LB&dt=EN_HY&r=0&query=%GDWORD%


Մենք գրել ենք այն հասցեն, որը «Նայիրիի» կայքը ցուցադրում է, երբ մենք մեր ցանկացած բառարանում բառ ենք մուտքագրում և փնտրելու կոճակը սեղմում։ Վերոբերյալ հասցեում մենք փնտրվող բառը փոխարինել ենք  %GDWORD% արտահայտությամբ։ Այսպես ենք վարվում նաև մնացած բոլոր դեպքերում, երբ որևէ բառարանային կայք փնտրվող բառը ցույց է տալիս իր հասցեի տողում։

Այժմ ավելացնենք հայերեն-անգլերեն բառարանը.
Name - Նայիրի-հայ-անգլ
Address - http://www.nayiri.com/search?l=hy_LB&dt=HY_EN&r=0&query=%GDWORD%

Այժմ էլ՝ հայերեն-հայերեն ուղղությունը.
Name - Նայիրի-հայ-հայ
Address - http://www.nayiri.com/search?l=hy_LB&query=%GDWORD%&dt=HY_HY

Եթե ցանկանում ենք  նաև «Նայիրիի» հայ-ֆրանսերեն և ֆրանսերեն-հայերեն բառարաններից օգտվել նույն կերպ, ապա վերոնշյալ պատուհանում ավելացնում ենք ևս երկու անուն ու հասցե՝

Name - Նայիրի-հայ-ֆրանս
Address - http://www.nayiri.com/search?l=hy_LB&dt=HY_FR&r=0&query=%GDWORD%


Name - Նայիրի-ֆրանս-հայ
Address - http://www.nayiri.com/search?l=hy_LB&dt=FR_HY&r=0&query=%GDWORD%

Քանի որ «Նայիրիի» բառարանների շարքում կա նաև Ղարիբյանի Ռուս-հայերեն բառարանը՝ նկարային՝ տեսածրված տարբերակով, ապա այս բառարանն էլ ենք ավելացնում նույն կերպ՝ գրելով՝

Name - Rus-Arm-Nairi
Address - http://www.nayiri.com/imagedDictionaryBrowser.jsp?dictionaryId=37&pageNumber=0&query=%GDWORD%

Ավելացված հասցեներն ակտիվացնենք դրանց ձախ կողմի փոքրիկ վանդակը սեղմումով «ներկելով»։ Ապա սեղմենք Apply, այնուհետև OK։ Վե՛րջ։ Այսուհետ կարիք չկա Նայիրիի բազմաթիվ բառարաններից օգտվելու համար ամեն անգամ մտնել զննարկիչ (բրաուզեր), գնալ մեզ անհրաժեշտ էջերը, ընտրել անհրաժեշտ ուղղությունները։ Այդ բոլոր բառարաններն անմիջապես երևում են GoldenDict-ի պատուհանում, երբ գրում ենք մեզ անհրաժեշտ բառը։

Նույն կերպ կարելի է ավելացնել նաև Diict.com-ի հայերեն-անգլերեն-հայերեն և հայերեն-ռուսերեն-հայերեն բառարանները՝ չորս նոր հասցե ավելացնելով GoldenDict-ի կարգավորումներում՝

http://diict.com/hy-en/%GDWORD%
http://diict.com/ru-hy/%GDWORD%
http://diict.com/en-hy/%GDWORD%
http://diict.com/hy-ru/%GDWORD%

****************

Ինչ վերաբերում է հայերեն Wiktionary-ին (վիկիբառարանին), ապա այն ավելացնել պետք չէ։ GoldenDict-ում լռելյայն ակտիվացած է անգլերեն վիկիբառարանը, որը հարուստ է հայերեն բառերով։